Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Երեւանի Ղ. Փարպեցու փողոցի թիվ 9/Բ շենքի դիմացի նկուղային ավտոտնակի մոտ զենք եւ զինամթերք է թողնում:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են առանց գործարանային համարի եւ անհայտ տիպի ինքնաձիգ՝ պահունակով, լիցքավորված 9 մմ տ/չ 3 փամփուշտով, եւ ստվարաթղթե գլան:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:





























