Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1960 թ. ծնված  Պայծառ Մ.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ, 7.62 մմ տրամաչափի  գնդացիրի 13 փամփուշտ, 7.62 մմ տրամաչափի հրացանի 3 փամփուշտ եւ 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 138 փամփուշտ։

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե 1957 թ. ծնված Փայլակ Ս.-ն էլ հանձնել է  «Ֆ-1» տեսակի նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի պայթուցիչ, ինքնաձիգի սվին-դանակ եւ տարբեր տրամաչափի 151 փամփուշտ: