Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ Մաշտոցի պողոտային հարակից սրճարանի թունելի մոտ զենք-զինամթերք է թողնում:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Կենտրոնականի բաժնի օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է գործարանային արտադրության «Մակարով» տեսակի, առանց համարի ատրճանակ, պայթուցիչի լիցք եւ տարբեր տ/չ 32 փամփուշտ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: