Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ Երեւանի Արամի փողոցում գտնվող թանգարանի հետնամասում` աղբարկղի մոտ, զենք-զինամթերք է թողնում:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա էր ինքնաշեն ատրճանակ եւ տարբեր տ/չ 113փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Կենտրոնական բաժին:





























