ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 04-085.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի եւ հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.65 մլն դրամ  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 22 որոշում եւ հաշվարկվել է 9.83  մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:      

Մասնավորապես` Տավուշի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 70 հազար դրամի վարչական տուգանքի  որոշում եւ հաշվարկվել է 187.5 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ բաժնի վարույթին հանձնված գործերով կայացվել է 300 հազար  դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 6 որոշում եւ հաշվարկվել է 3.49 մլն դրամընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:    

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 100 հազար դրամի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 48 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ  Երեւանի տարածքային բաժնի կողմից  տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում  կայացվել է 100 հազար դրամի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 384 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի սորուն նյութի տեղափոխման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

Լոռու տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում  հայտնաբերված ջրերի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 300 հազար դրամի վարչական տուգանքի որոշում եւ եւ հաշվարկվել է 59 մլն դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արարատի տարածքային բաժնի իրականացրած շրջայցի ընթացքում հայտնաբերված ընդերքի պահպանության նորմերի  խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ   կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:   

Լոռու տարածքային բաժնի կողմից հայտնաբերված հողի պահպանման կանոնների խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված նմանատիպ խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30 հազար դրամի վարչական տուգանքի որոշում, իսկ Տավուշի տարածքային բաժնի կողմից հայտնաբերած խախտումների   համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար  դրամ  ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում:

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից  տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում  հայտնաբերված հողի պահպանման կանոնների խախտման համար կայացվել է 150 հազար դրամի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 616 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական եւ բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Երեւանի, Արարատի եւ Գեղարքունիքի տարածքային բաժինների կողմից երեք տնտեսվարողի նկատմամբ  կայացվել է 50 հազարական դրամի  վարչական տուգանքի  որոշումներ:  

Կոտայքի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում առգրավված 25 հատ «սիգ» տեսակի  տիրազուրկ ձուկը սահմանված կարգով հանձնվել է Աբովյան քաղաքի «Նարեկ» ՊՈԱԿ-ին:

Երեւանի տարածքային  բաժնի  իրականացրած շրջայցերի ընթացքում առգրավված 13 հատ «սիգ» տեսակի  տիրազուրկ ձուկը սահմանված կարգով հանձնվել է «Նորքի տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ին:

Գեղարքունիքի տարածքային բաժնի եւ ՀՀ ոստիկանության Ճամբարակի բաժնի աշխատակիցների իրականացրած համատեղ շրջայցերի արդյունքում  հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի  որոշում: Առգրավված 5.5կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սեւանա լիճ:

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի  որոշում: Առգրավված 1.5կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել ջրամբար: Առգրավվել է նաեւ 3 խեցգետնաորսիչ:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել  7.31մլն դրամ: