Ամեն օր ֆասթֆուդ օգտագործելիս մարդու ստամոքսում մահանում են նյութափոխանակությանը նպաստող բակտերիաները, ինչը հանգեցնում է լուրջ առողջական խնդիրների եւ ավելորդ քաշի։ Նման եզրակացության է եկել Գենետիկական համաճարակաբանության պրոֆեսոր Թիմ Սփեքթորը, որն աշխատում է Լոնդոնի թագավորական քոլեջում։
Ինչպես գրում է The Sunday Times-ը, պրոֆեսորի վերջին հետազոտությունը փաստում է, որ պիցան կարող է ոչնչացնել մետաբոլիզմի համար պատասխանատու բակտերիաները։
Նա հետազոտությունն իրականցրել է իր որդու վրա։ 10 օր շարունակ նրա որդին՝ Թոմ Սփեքթորը, սնվել է միայն արագ սննդի կետերում՝ ուտելով համբուրգերներ, կարտոֆիլ ֆրի եւ խմելով Կոկա կոլա, գրում է Informing-ը։
Փորձարկության ավարտին Թոմ Սփեքթորը պատմել է ստացած արդյունքների մասին. «Փորձից առաջ իմ ստամոքսում կար 3.5 հազար տեսակ բակտերա, իսկ դրանից հետո նրանց քանակը 1.3 հազարով պակասել է»։
«Մանրէները ոչ միայն կատարում են նյութափոխանակության ֆունկցիան, այլ նաեւ ապահովում են կալորիաների վերահսկողությունն ու պատասխանատու են օրգանիզմի համար կենսական կարեւոր վիտամինների համար»,- պարզաբանում է հետազոտության հեղինակը։





























