Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցից, թմրանյութ պահելու կասկածանքով, մայիսի 10-ին, ժամը 04.55-ին, բերման են ենթարկել 1972 թ. ծնված, նախկինում դատված Արմեն Գ.-ին, որի բաճկոնի գրպանում եղած ծխախոտատուփի միջից հայտնաբերվել է փայլաթիթեղ` չորացված, սուր հոտով, կանեփանման զանգվածով:

Ըստ վերջինիս հայտարարության` թմրամիջոցը պատրաստել է կանեփի բույսերից` անձնական օգտագործման համար:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: