«Գազպրոմ Արմենիա»  ՓԲԸ-ի  Երեւանի   գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ կարգաբերման, ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով  մայիսի  12-ին ժամը 10:00-ից  մինչեւ ժամը 18:00-ն կդադարեցվի Աջափնյակ   վարչական շրջանի Սիլիկյան եւ Գ-1 թաղամասերի  առանձնատների  եւ տարբեր նշանակության թվով 20 հանրային օբյեկտների  գազասպառողների գազամատակարարումը:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում է պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով: