Փրկարար ծառայությունը մայիսի 11-ին, ժամը 15.31-ին ահազանգ է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Բանդի թաղամասում քաղաքացին ընկել է դիտահորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները դիտահորից դուրս են բերել Գ. Գ.-ին, ով հոսպիտալացվել է Գավառի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: