Եվրահանձնաժողովը պլանավորում է մինչեւ հուլիս ավարտին հասցնել Հունաստանի պարտքի հարցով բանակցությունները։ Նման հայտարարություն է արել հանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ծրագիրը երկարաձգվել է մինչեւ հունիսի վերջ, սակայն հաշվի առնելով իրացվելիության հարցում Հունաստանի կառավարության ունեցած բարդությունները՝ պատճառներ կան բանակցությունները ավարտին հասցնել հնարավորինս արագ»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ այս պահին ֆինանսական ծրագրի պայմաններին համապատասխանող բարեփոխումների համապարփակ պլան չկա։




























