ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ մայիսի 11-ին, կազմել է 480.49 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.49 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 536.37 դրամ (նվազել է 4.25 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 742.26 դրամ (նվազել է 0.37 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 9.39 դրամ (նվազել է 0.04 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 251.96 դրամ, ոսկին՝ 18,321.46 դրամ, պլատինը՝ 17,610.85 դրամ:
Մայիսի 11-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:




























