Նավթի համաշխարհային գներն անկում են ապրում: Brent տեսակի հունիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0.96%-ով՝ հասնելով 64.76 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Ըստ Gazeta-ի, նավթի WTI տեսակի հունիսյան ֆյուչերսների գինն էլ նվազել է 0.35%-ով՝ հասնելով 59.18 դոլարի:

Գների անկումը պայմանավորված է նավթի շուկայում ավելցուկի շուրջ ներդրողների մտավախությամբ: