Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի թալիսմանի ընտրությունը կկատարվի օնլայն քվեարկությամբ: РИА Новости-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է Սոչի-2014-ի կազմկոմիտեի նախագահ Դմիտրի Չերնիշենկոն: Մրցույթը կմեկնարկի այս տարվա սեպտեմբերի 1-ից: Պրոֆեսիոնալ ժյուրին կընտրի լավագույն օրինակները: Անհրաժեշտության դեպքում դրանք կլրամշակվեն: Վերջնական ընտրությունը օնլայն քվեարկությամբ կկատարվի 2011թ. փետրվարի 7-ին` խաղերի մեկնարկից ուղիղ երեք տարի առաջ:

Մրցույթի գլխավոր նպատակը բոլոր ռուսաստանցիներին հասկանալի թալիսման գտնելն է: Թալիսման, որը մի քանի տարի կամ մի ամբողջ դարաշրջան կլինի երկրի խորհրդանիշը:

Սոչի-2014-ի թալիսմանի օգտագործման իրավունքի վաճառքներից կազմկոմիտեն ակնակլում է $50 միլիոն:
2008-ի սկզբին Սոչիի բնակիչները որպես 2014-ի Օլիմպիական խաղերի թալիսման առաջարկել էին դելֆինը: Սակայն Ռուսաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն պարզաբանեց, որ թալիսմանի ընրությունը պետք է ավելի ուշ տեղի ունենա և դրան պետք է մասնակցի Խաղերի կազմկոմիտեն: