Թայվանական Trans Asia Airways ավիաընկերությանը պատկանող Airbus A330 ուղեւորատար օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Ճապոնիայի Հոկայդո կղզու հյուսիսում, տուժածներ չկան:

«Կիոդո» գործակալության փոխանցմամբ, օդանավում եղել է 272 ուղեւոր եւ անձնակազմի 13 անդամ: Այն վթարային վայրէջքի թույլտվություն է խնդրել՝ կապված սարքավորումների անսարքության հետ: Թայբեյ-Սապորո չվերթի օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել Հոկայդո կղզու Սին Տիտոսե օդանավակայանում:

Գործակալության տվյալներով, առկա է վառելիքի արտահոսք, որի հետեւանքով թռիչքուղիներից մեկը փակվել է: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: