Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երեւանի Խանջյան փողոցի «Վերնիսաժ» տոնավաճառից բերման են ենթարկել 33-ամյա Արտակ Գ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մայիսի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի /ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը/ 4-րդ մասի մեղադրանքով: