Կանադայում անտառում վրան խփած զբոսաշրջիկը գիշատիչ կենդանու զոհ է դարձել։ Միջադեպը տեղի է ունեցել Մաքեզի քաղաքից ոչ հեռու։

Տղամարդը սեւ արջի հարձակումից հետո տեղում մահացել էր, փոխանցում է Informing-ը։

Դեպքի վայր ժամանած ոստիկանները սպանել են արջին եւ տղամարդու դիակի մոտ գտնվող գայլին։ Հետաքննության հիմնական վարկածի համաձայն՝ տղամարդը մահացել է արջի հարձակումից, սակայն մասնագետները չեն բացառում նաեւ ողբերգական միջադեպին գայլի մասնակցությունը։

Զոհվածի մասին ոչինչ չի հաղորդվում։