Մայիսի 11-ին, ժամը 17.30-ին, Երեւանի Գրիբոյեդովի փողոցի թիվ 60 հասցեի դիմաց իրար են բախվել «Տոյոտա Պասո» եւ «Միցուբիշի Լանսեռ» մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Տոյոտա Պասո»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: