Աշխատանքային եռուզեռի մեջ մոռացել էի, որ վեց տարի առաջ այս օրը պատիվ ունեցա երկրի նախագահի կողմից նշանակվելու Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար: Այս մասին facebook-ի իր էջում գրել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Դժվար ու կարեւոր աշխատանքի տարիները արագ անցան: Հակված չեմ այս պահին ամփոփումների, քանզի շարունակում եմ աշխատել smile emoticon
Ընդամենը ասեմ, որ այս ընթացքում եւ կայուն հաջողություններ ունեցանք, եւ դեռ չլուծված խնդիրներ:
Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ում հետ աշխատել եւ աշխատում եմ, շնորհակալ եմ աջակիցներին, քննադատներին, հավանողներին եւ չհավանողներին:
Մի կարեւոր բան եմ ցանկացել, որ աշխատանքը ինձ չփոխի բացասական իմաստով»,-գրել է նա:





























