Մայիսի 11-ին, ժամը 09.30-ին, Երեւանի Չեխովի եւ Բագրատունյաց փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» եւ «Մերսեդես-ՄԼ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով «Օպել»-ը ինքնաբերաբար առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել 21-ամյա քաղաքացուհուն, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: