Մայիսի 11-ին, ժամը 15.00-ին, Երեւանի Աճառյան եւ Բաբաջանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» եւ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: