Մայիսի 11-ին, ժամը 16.10-ին, «Կիա» մակնիշի բեռնատարը Երեւանի Լենինգրադյան փողոցում բախվել է «Օպել»-ի, որը, առաջ ընթանալով, բախվել է նշված վայրում կայանված մեկ այլ «Օպել»-ի, որն էլ բախվել է կայանված «ՎԱԶ-2107»-ի, որն էլ իր հերթին բախվել է կայանված «Տոյոտա»-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Օպել»-ներից մեկի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: