Մայիսի 11-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել եւ ՔՀԳՎ բերման են ենթարկել 31-ամյա Արթուր Ք.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2014 թ. դեկտեմբերի 18-ից Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզվում էր ԳԴՀ քրեական օրենսգրքի 22, 23, 52 եւ 212-րդ հոդվածների /սպանության փորձ/ մեղադրանքով: