Աշխատավարձից պահումները չպետք է գերազանցեն օրինական նվազագույնի շեմը։ Այս մասին մայիսի 12-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական ապահովության հարցերով նախարարության աշխատանքի զբաղվածության վարչության պետ Թադեւոս Ավետիսյանը։ Այս եւ այլ փոփոխությունների նախագիծը արժանացել է կառավարության հավանությունն ու ուղարկվել խորհրդարան։

Գործող օրենքով պահումները սահմանափակված են աշխատավարձի 50 տոկոսով։ Բայց եթե այն ի սկզբանե նվազագույն է եւ կամ մոտ է դրան, նշանակում է, որ աշխատողի փաստացի եկամուտը կարող է նվազել նվազագույնից։ «Իսկ մենք կարծում ենք, որ նվազագույն աշխատավարձը այն եկամուտն է, որ աշխատողը ցանկացած դեպքում պետք է տուն տանի»,- ասել է Ավետիսյանը։