Ապրիլի 17-ին, ժամը 22.10-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ ստացվեց, որ գոտկատեղի ծակած կտրած վերքով հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ: կարճ ժամանակ անց նորից նույն հիվանդանոց տեղափոխվեց մի քաղաքացի՝ էլի կտրած-ծակած վերքով: Վիրավորների հետ խոսել չհաջողվեց, բժիշկների հսկողության տակ էին: Նրանք հարազատ եղբայրներ էին, վնասված էր պատճառել նույն մարդը՝ 26-ամյա Նիկոլայ Ավալյանը: Վիճաբանությունը ծագել էր միմյանց մեքենա չզիջելու պատճառով:
Մանրամասները՝ տեսանյութում





























