ԱՄՆ Ֆիլադելֆիա քաղաքի արվարձան Փորթ Ռիչմոնդում գնացքի վթարի հետեւանքով առնվազն 50 մարդ է տուժել: Այս մասին հաղորդում է Philly.com պորտալը՝ վկայակոչելով քաղաքապետ։ Մայքլ Նաթերին:

Amtrak ազգային փոխադրողի Վաշինգթոնից Նյու Յորք ուղեւորվող գնացքը վթարի է ենթարկվել տեղի ժամանակով 21.20-ի սահմաններում: Ռելսերից դուրս է եկել 8-10 վագոն, որոնցում եղել է մոտ 240 ուղեւոր, այդ թվում անձնակազմի 5 անդամները, հաղորդում է Lenta-ն: