Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում ռազմական ճամբարում փոխհրաձգություն է տեղի ունեցել, հաղորդում է «Ռենհալ» գործակալությունը:

Հրաձգության հետեւանքով երեք զինվոր սպանվել է:

«Զինվորականներից մեկը վարժանքների ժամանակ տեղի ժամանակով 10.44-ին հանկարծակի ինքնաձիգից կրակ է բացել իր ծառայակիցների  վրա: Կրակողն ինքնասպան է եղել: Միջադեպի առթիվ հետաքննություն է սկսվել»,-ասված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ, հաղորդում է Gazeta-ն:

Ավելի ուշ հիվանդանոցում մահացել է վիրավորված զինվորներից մեկը: Եվս 4 զինվորներ վիրավորվել են: