Կանադայի արեւտմուտքում՝ Բրիտանական Կոլումբիա նահանգում, անտառային հրդեհները արդեն 2.7 հազար հա տարածք են ոչնչացրել։ Այս մասին մայիսի 12-ին տեղեկացրել է CTV-ն։
Հրդեհի օջախը գտնվում է Արքայազն Ջորջ քաղաքից 70 կմ հեռավորության վրա։ Արդեն տարհանվել է 80 մարդ։ Հրդեհի գոտում գտնվում է մոտ 200 բնակելի շինություն։
Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է 2 ուղղաթիռ եւ 30 հրշեջ։ Այս պահին նրանց հաջողվում կասեցնել կրակիր տարածումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։




























