ԱՄՆ Վիսքոնսին նահանգի ոստիկանության սպան, որը 1915թ. մարտի 6-ին հրազենով սպանել էր սեւամորթ մի երիտասարդի, պատիժ չի կրի, փոխանցում է Associated Press-ը։

Շրջանային դատախազը հայտարարել է, որ 19-ամյա Թոնի Ռոբիսնոնին սպանած ոստիկանության սպա Մեթ Քեննիի դեմ մեղադրանք չի ներկայացնելու։ Դատախազի խոսքով՝ սպան զենքը  գործի է դրել օրենքով, ինքնապաշտպանական նպատակներով, քանի որ դեռահասը հարձակվել էր նրա վրա։

Դատախազի խոսքով՝ ոստիկանի վրա հարձակված երիտասարդը եղել է թմրանյութերի ազդեցության տակ, փոխանցում է Gazeta-ն։