Նիդերլանդներում գնացքի մեքենավարը փրկել է կատվին՝ ժամանակին արգելակելով գնացքը։ Այս մասին տեղեկացնում է Omroep West-ը։
Մեքենավարը կատվին նկատել էր Ուտրեխտի եւ Հաագայի միջեւ ընկած հատվածում՝ Գաուդա քաղաքի շրջանում։ Նա վերցրել էր կատվին եւ տարել հետ մինչեւ վերջնակետ։ Վարորդի խոսքով՝ կենդանին վիրավորվել էր դեռեւս նախքան ինքը նրան կնկատեր, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Կատվին արդեն զննել են անասնաբույժները եւ տեղավորել անասնաբուժական կլինիկայում։ Նրանք ստիպված են եղել հեռացնել կատվի առջեւի թաթն ու պոչի մի մասը, սակայն բժիշկները նշում են, որ կատուն արդեն առողջանում է եւ հարմարվել է իր նոր վիճակի հետ։





























