Ոստիկանության Ապարանի բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Լուսագյուղ գյուղի անտառի եղեւնիների մոտ զինամթերք է թողել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված հատվածում հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ՝ «ԴՇԿ»-ի փամփուշտ, ականանետի արկ, 7.62 մմ տրամաչափի 65 եւ 5.45 մմ տրամաչափի՝ 208 փամփուշտ:

Հայտնաբերվածն ուղղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: