Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին դիմած քաղաքացին հայտնել է, որ օդանավակայանի տարածքում, անհայտ հանգամանքներում, կորցրել է բջջային հեռախոսը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հեռախոսը գողացել է 42-ամյա Գայանե Խ.-ն, որը հրավիրվել է գծային բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Գողոնը վերցվել է: