Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի եւ Շենգավիթի բաժնի ծառայողները Երեւանի Բագրատունյաց փողոցի թիվ 16 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 27-ամյա Գագիկ Կ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա խոստովանել է, որ մայիսի 11-ին, ժամը 18-ի սահմաններում, թիվ 44 երթուղու սրահում մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակ:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն: