Մայիսի 12-ին, ժամը 18.05-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները Աբովյան քաղաքի սրճարաններից մեկում հայտնաբերել եւ բերման են ենթարկել 20-ամյա Լիանա Մ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մայիսի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Սուտ մատնությունը, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով):