Թուրքիայում դեռեւս անհայտ պատճառով իրար հետ վիճաբանած հայր եւ որդի ատրճանակներով կրակել են միմյանց վրա։
Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ Քասթամոնու նահանգում 62-ամյա Հալիլ Իբրահիմը վիճել է 45-ամյա որդու՝ Հասանի հետ։ Վիճաբանությունը թեժացել է, որի ընթացքում հայր եւ որդի հանել են ատրճանակներն ու կրակել միմյանց վրա։
Դեպքի վայր մեկնած բժիշկներին չի հաջողվել փրկել ոչ մեկի կյանքը։




























