ՌԴ Բաշկիրիայի հանրապետության Սալավաթ քաղաքի ուղղիչ աշխատանքային գաղութի բանտարկյալները նորից անկարգություններ են հրահրել քննչական գործողություններին խոչընդոտելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը։

100 հոգուց բաղկացած բանտարկյալների մի խումբ փորձել է ընդդիմանալ ղեկավարության օրինական գործողություններին։ Դատապարտյալները պահանջում են չտեղափոխել զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ կասկածվող բանտարկյալներին։

Ֆիզիկական ուժ չի գործադրվել, տուժածներ չկան։