Մայիսի 12-ին, ժամը 04.30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Կարբի գյուղի «Դեմեր» կոչվող վայրում «Օպել Ֆրոնտերա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել:
Պատահարի հետեւանքով վարորդը եւ 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























