Ադրբեջանական բանակում ժամկետային զինծառայող է մահացել: Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած պաշտոնական վարկածի՝ Գյանջայի զորամասերից մեկում ծառայող զինվոր 18-ամյա Վաֆադար Ֆահրեդին օղլու Հասիմովը հուլիսի 31-ի երեկոյան մահացել է սրտի սուր անբավարարությունից (միոկարդիտ): Չնայած նրան առաջին օգնություն են ցուցաբերել, բայց զինվորի կյանքը փրկել չի հաջողվել:
Հաղորդվում է, որ Հասիմովը բանակ է զորակոչվել այս տարի, Բաքվի Խազարի շրջանի զինկոմիսարիատից: Դեպքի առթիվ հետաքննություն է իրականացվում:




























