Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի շենքերից մեկում բնակարան է այրվում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հրշեջ-փրկարարները նախ կանխել են Նաիրի փողոցի 1/43 հասցեում բռնկված հրդեհի տարածումը, ապա մարել այն։ Փրկարարները տան տիրուհուն՝ 60-ամյա Գայանե Ս․-ին, ով ծխահարված է եղել, մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են քննչական վարչություն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է խոհանոցում գտնվող գազօջախից։