Հնդկաստանի արեւելյան գյուղերից մեկում երիտասարդ զույգի հանդեպ հաշվեհարդար են տեսել արտամուսնական կապի համար։ Այս մասին մայիսի 14-ին գրում է Hindu պարբերականը։

Միջադեպը տեղի էր ունեցել Բիհար նահանգի Ամեթհա գյուղում։ Ջայրամ Մանջհի անունով երիտասարդը ամուսնացած էր եւ երեք երեխա ուներ։ Հարեւան գյուղ կնոջ հարազատներին հյուր գնալով՝ նա սիրահարվել էր 16-ամյա մի աղջկա, եւ զույգը որոշել էր փախչել գյուղից, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Սակայն նրանց բռնել էին եւ հետ բերել գյուղ, որտեղ տեղի ավագանու խորհուրդը նրանց մահապատժի էր դատապարտել։ Զայրացած գյուղացիները իրենք էին իրենց ձեռքով հաշվեհարդար տեսել զույգի հետ։

Գյուղի 15 բնակիչների կարող են մեղադրանք ներկայացնել։