Չինաստանի հարավում կենդանի են գտել թաղված նորածնին, որն 8 օր անցկացրել է գետնի տակ, հաղորդում է The Telegraph-ը՝ վկայակոչելով չինական լրատվամիջոցները։
Երեխային գտել է մի կին, որն անցնում են Գուանսի տարածաշրջանի գերեզմաններից մեկի մոտով։ Նա մանկական լաց է լսել եւ ոստիկանություն կանչել։
Ոստիկանները հողի տակից հանել են արկղ, որում լացող տղան է եղել։ Նրա ծնողները տեղաբնակ աղքատ ֆերմերներ էին։ Նրանք հրաժարվել էին երեխայից, քանի որ վերջինս ծնվել էր դեմքի արատով։
Պարզվել է, որ երեխան կենդանի էր մնացել, քանի որ արկղի անցքերից օդ եւ անձրեւաջուր էր թափվել։ Այժմ բշիկները տղայի վիճակը գնահատում են կայուն։ Ոստիկանությունը սպանության կասկածանքով ձերբակալել է 5 մարդու։





























