Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի մի բնակիչ եւ հայտնել, որ տան նկուղը մաքրելու ժամանակ զենք է գտել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Արագածի բաժնի ծառայողները նշված տան խորդանոցի հատակի հողի միջից հայտնաբերել են ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ եւ 5,6 մմ տրամաչափի 5 փամփուշտ: