Նիգերիայում ջրում եղած արճճի մնացորդներից թունավորվելու հետեւանքով մահացել է 28 երեխա։ Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Ֆիդելիս Նվանկվոն։ Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, Նիգեր նահանգում թունավորվել է 65 երեխա, որոնցից 28-ը մահացել է։
«Երեխաների արյան մեջ հայտնաբերվել է արճճի բարձր քանակ, որը 17-22 անգամ գերազանցում է նորման»,- հայտարարել է առողջապահության նախարարը։ Տեղական իշխանությունների խոսքով՝ ջուրը աղտոտվել է ոսկու հանքահանման ապօրինի աշխատանքների հետեւանքով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։




























