Մոսկվայում ոստիկանները ձերբակալել են իրենց երեխային վաճառել փորձող ծնողներին, գրում է ՏԱՍՍ-ը։
Հետաքննության տվյալներով՝ կինը ամուսնու եւ իր մոր հետ շահադիտական նպատակներով պլանավորել է 2014թ. ծնված իրենց երեխայի վաճառքը։ Դրա համար նրանք երեխայի վաճառքի մասին հայտարարություն էին գրել ինտերնետում։ Որպես պոտենցիալ գնորդ ներկայացած ոստիկանը նրանց վճարել է 4.5 մլն ռուբլի դրամական պարգեւը, որից հետո կասկածյալներին ձերբակալել էին։
Հարուցվել է քրեական գործ։



























