Toyota ընկերությունը մշակում է նոր, փոքրիկ կուպե, որը տեղ կգրավի ընկերության GT86 մոդելային շարքում։ Այդ մասին հայտնում է Motoring պարբերականը։
Առայժմ նախագիծը հայտնի է «69DZ» ներքին անունով։ Երկդռնանի մեքենան կստանա 1,5 լիտր աշխատանքային ծավալով շարժիչ՝ 130 ձիաուժ հզորությամբ, վեց աստիճան մեխանիկական կամ ավտոմատ փոխանցմամբ տուփ։ Մեքենայի քաշը կազմելու է 980 կգ։




























