Անթալիայի 5 աստղանի հայտնի հյուրանոցներից մեկը որոշել էր «Բուժքույր փարթի» կազմակերպել, ինչը կատաղեցրել է «Թուրք բուժքույրերի միության» Անթալիայի մասնաճյուղի անդամներին։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Անթալիայի բուժքույրերը բողոքել են իշխանություններին, որից հետո հյուրանոցի ղեկավարությունը ստիպված է եղել չեղյալ հայտարարել «Բուժքույր փարթի» միջոցառումը։
Անթալիայի բուժքույրերի տարածած հայտարարության մեջ նշվել է, թե հյուրանոցի կողմից կազմակերպվելիք միջոցառման գովազդում բուժքույրերը ներկայացվել են որպես կրքի եւ հաճույքի խորհրդանիշ, ինչը լրիվ սեքսիստական վերաբերմունք է եւ վիրավորանք է բուժքույրերի հանդեպ։
Հյուրանոցի ղեկավարությունը հայտնել է, թե իրենց նպատակն ընդամենը շոու կազմակերպելն է եղել եւ որեւէ մեկին չեն ցանկացել վիրավորել։




























