Մայիսի 17-ին, ժամը 18.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Աբովյան պուրակից, «անհայտ էթոլոգիայի կոմա» ախտորոշմամբ, իրենց մոտ է տեղափոխվել 1969 թ. ծնված Գարիկ Ա.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խմբին հերթապահ բուժքույրը ներկայացրել է 1 կաթուցիչ` պատերին դեղնականաչավուն նյութով, եւ հայտնել, որ այն հայտնաբերել է Գարիկ Ա.-ի մոտից` բուժօգնություն ցուցաբերելու ժամանակ:

Նշանակվել են փորձաքննություններ:

Կատարվում է հետաքննություն: