Մայիսի 17-ին, ժամը 08.00-ին, 1967 թ. ծնված Հովսեփ Մ.-ն ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է տվել, որ փախցրել են իրենց շենքի բակում կայանված իր «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենան:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ծառայողների ձեռնարկած որոնողական աշխատանքների շնորհիվ՝ ժամը 08.45-ին ավտոմեքենան հայտնաբերվել է Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 4-րդ կ/մ-ին` դիմացի աջ լուսարձակը եւ ձախ անվահեծը վնասված:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մայիսի 18-ին, ժամը 01.00-ին, հանցագործությունը կատարելու կասկածանքով Մարգահովիտ գյուղից բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Կարեն Ա.-ն:

Նա խոստովանել է կատարածը:

Պատճառված նյութական վնասի չափը պարզվում է:

Կատարվում է հետաքննություն: