Մայիսի 17-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները բաժին են հրավիրել 1956 թ. ծնված Ռոբերտ Մ.-ին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 13.00-ից 14.00-ն ընկած ժամանակահատվածում, Ջրառատ գյուղում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, նրան ծեծի է ենթարկել 1980 թ. ծնված Ռազմիկ Ս.-ն՝ դեմքի մասում պատճառելով վնասվածքներ:
Ժամը 19.00-ին վերջինս բերման է ենթարկվել Վաղարշապատի բաժին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:





























