Մայիսի 17-ին, ժամը 19.00-ին, 1982 թ. ծնված Արմեն Ղ.-ն ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Վանաձորի Տարոն-2 թաղամասում, վիճաբանության ժամանակ, իր ծանոթ Հենոն ձեռքերով մի քանի անգամ հարվածել է իր գլխին` պատճառելով վնասվածքներ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ՝ պարզվել է, որ Հենոն 1970 թ. ծնված Հենրիկ Վ.-ն է, ով հրավիրվել է բաժին:

Կատարվում է հետաքննություն: