Արխանգելսկի մարզի երկու բնակչուհու դատապարտել են ծիսակարգային սպանության փորձի համար: Այս մասին գրում է FlashNord-ը:

34-ամյա կինն ու նրա 15-ամյա դուստրը թափանցել են հարեւանուհու տուն եւ կրակխառնիչով մի քանի անգամ հարվածել նրա գլխին: Տուժածին մահից փրկել է այն, որ նա մեռած է նա մեռած է ձեւացել: Հանցագործները բացատրել են, որ ցանկանում էին «պահպանել վհուկի ունակությունները»:

«Դատարանի վճռով, կինը 7 տարվա ազատազրկման է դատապարտվել եւ պատիժը կրելու է ուղղիչ գաղութում, իսկ նրա 15-ամյա դուստրը՝ 4 տարվա ազատազրկման, իսկ պատիժը կկրի դաստիարակչական գաղութում»,- նշեն են շրջանային քննչական կոմիտեում: